Հասարակագիտություն

Հասարակագիտություն Տնաին աշխատանք 15․02․20

Պատասախանատվություն

Իմ հասկացողությամբ պատասխանատվությունը լինում է 2 տեսակի, 1 երբ դու պարտավոր ես, ինչ, որ մի բան անես, իսկ 2 երբ դու ինչ, որ մի բանի համար պատասխանատու ես։ Երբ դու պարտավոր ես անել ինչ, որ մի բան օրինակ մաքրել տունը, այդ ժամանակ տան մաքրելու պատասխանատվությունը քեզ վրա է։ Երբ դու օրինակ պատասխանաթու ես, օրինակ ուրիշների համար, ապա եթե նրանք ինչ, որ մի բբան են անում, ապա դու պետք է պատասխանես այդ արածի համար։

Հասարակագիտություն Տնային աշխատանք 08․12․19

Իմ կարծիքով ազատությունը լինում է 2 տեսակի խոսքի ազատությունը և գործի։ Խոսքի ազատությունը դա այն է երբ մարդը կարող է խոսալ նրա մասին ինչի մասին ուզում է և կարողանում է հայտնել իր կարծիքը։ Գործի ազատությունը դա այն է երբ դու կարող ես անել այն ինչը դու ուզում ես ու երբ ուզում ես։

Հետազոտական նախագիծ Շրջակա միջավայր

Շրջակա միջավայր- բնապահպանական խնդիրներ.  

Նպատակ-Բնության աղտոտվածությունը, Հայաստանում, պատճառները, դրան ուղված պատճառները։

Աղտոտման տեսակները-Աղտոտումը լինում է, օդի, ջրի, հողի և աղմուկի

Աղտոտումը լինում է օդի(անշարժ, շարժական), շարժականը դա մեքենաներից, նավերից, ինքնաթիռներից արտանետվող վնասակար գազերն են, իսկ անշարժը՝ գործարաններից, հանքերից այլ արտադրական օբյեկտներից արտանետվող թունավոր գազերը

ջրի(մակերևությին, ստորգետնյա), մակերևութային է համարվում ջրի այն աղտոտումը, որը տեղի է ունենում  գետերի, աղբյուրների և լճերի ջրերի հետ՝ հիմնականում քաղաքներից, գյուղերից, գործարաններից արտահոսող չմաքրված ջրերի միջոցով, ստորգետնյա աղտոտման դեպքում աղտոտվում են նաև ստորգետնյա ջրերը, որոնք ներծծվում են մակերույթից

հողի աղտոտման տեսակներից հիմնականը թափոններով աղտոտումն է, որի մեջ մտնում է նաև կենցաղային աղբը, օրինակ մեծ քաղաքներում՝ ինչպիսին է Երևանը հազարավոր տոննաներ կենցաղային աղբ է կուտակվում ամեն տարի։

աղմուկով աղտոտվածությունը աղմուկի բարձր քանակությունն է, որը նույնպես մեծ խնդիր է դարձել աշխարհի շատ քաղաքներում

Վերջին տարիներին աղտոտման մեծ խնդիր է դարձել նաև պլաստիկով աղտոտւմը, մասնավորապես մեկանգամյա օգտագործման պլաստիկե իրերի, տոպրակների օգտագործման միջին ժամանակահատվածը կազմում է ընդամենը 15 րոպե, սակայն դրանք հարյուրավոր տարիներով չեն քայքայվում և վնասում են ինչպես շրջակա միջավայրը, այնպես էլ միկրոպլաստիկի վերածվելով երեմն հայտնվում են մարդկանց սննդի մեջ,

Աղտոտման դեմ պայքարելու լավագույն տարբերակը աղտոտման ծավալների նվազեցումն է։

  Նպատակ

Մեր նախագծի նպատակը այն է, որպեսզի երկիրը պահենք մաքուր:

Մեթոդը 

Քիչ աղտոտել  բնությունը և ամբողջ երկրագունդը մաքուր պահել։ Վերձնել հարցազրույց մարդկանցին։

Հասարակագիտություն Տնային աշխատանք 22․09․19

Հասարակություն , մշտական հարաբերությունների մեջ գտնվող մարդկանց հավաքածու է կամ վիրտուալ տարածության մեջ գտնվող մեծ սոցիալական խումբ է, որ կառավարվում է միևնույն քաղաքական իշխանությամբ և գերակշռող մշակութային սպասումներով։ Հասարակական գիտություններում, ավելի մեծ հասարակությունը հաճախ ենթարկվում է ենթախմբերի շերտավորման: Հասարակությունը իր անդամներին կարող է հնարավորություն ընձեռնել, որքանով որ հնարավոր է, օգուտներ քաղելու այն եղանակով, որոնք անհատական ձևով հնարավոր չէ: Եվ անհատական և սոցիալական օգուտները կարող են տարբերվել կամ շատ դեպքերում համընկնել: Հասարակությունը կարող է բաղկացած լինել համակարծիք անձանցից, ովքեր մեծ հասարակություններում ունեն իրենց դոմինանտ նորմերը և արժեքները: Այդ տերմինը, որը երբեմն անվանում են որպես ենթամշակույթ, լայնորեն կիրառվում է քրեաբանության մեջ: