Месяц: Июнь 2019

Օրվա աշխատակարգ․ 29․05․2019թ․

  • Մայիսի 29

09։00 — 09։15՝ առավոտյան ընդհանուր պարապմունք մարմարյա սրահում

09։20 — 10։30՝ պոպկորնի պատրաստում

10։30 — 12։30՝ ֆիլմի դիտում, քննարկում

12։30 — 13։00՝ ընդմիջում

13։00 — 14։00՝ մարզական պարապմունք

Օրվա աշխատակարգ․ 30․05․2019թ․

  • Մայիսի 30

09։00 — 09։15՝ առավոտյան ընդհանուր պարապմունք մարմարյա սրահում

09։20 — 10։30՝ ճամփորդության նախապատրաստում, բրդուճների պատրաստում

10։30 — 13։30՝ ճամփորդություն ջայլամների ֆերմա

13։30 — 14։00՝ օրվա ամփոփում բլոգներում

Օրվա ամփոփում․ 29․05․2019թ․

Այսօրվա առավոտյան պարապմունքը կազմված էր երկու մասից․ առաջին մասում մեր սովորական պարապմունքն էր, իսկ երկրորդ մասի ժամանակ պատրաստվում էինք հունիսի 7-ի հարսանեկան ծեսին։

Առավոտյան պարապմունքից հետո հավաքվեցինք լսարանում։ Քննարկեցինք վաղվա ճամփորդությանը վերաբերվող հարցեր, պայմանավորվեցինք սննդի կազմակերպման համար։ Հետո գնացինք խանութ՝ ֆիլմի դիտման համար գնումներ կատարելու։

Ժամը 10։30-ից մեզ մոտ ֆիլմի դիտման ժամ էր, նայեցինք «Фантастические твари и где они обитают» ֆիլմը՝ անգլերեն սուբթիթրերով։ Ֆիլմը քննարկել չհասցրեցինք, քանի որ արդեն ընդմիջման ժամն էր եկել, իսկ հետո մարզական պարապմունք ունեինք։

Օրվա աշխատակարգ․ 31․05․2019թ․

  • Մայիսի 31

09։00 — 09։15՝ առավոտյան ընդհանուր պարապմունք մարմարյա սրահում

09:15 — 09:30` ճամբարային միավորող հարսանեկան ֆլեշմոբ

09։20 — 11։00՝ ինտերակտիվ խաղերի ստեղծում նախագծի մեկնարկ, նախապատրաստություն, ծանոթացում հարթակին, նյութերի հավաքում

10:00 — 12:00` ֆուտբոլային առաջնություն

11։00 — 11։50՝ Պար Հայարփի Անանյանի հետ

11։50 — 12։30՝ բլոգային աշխատանք

12։30 — 13։00՝ ընդմիջում

13։00 — 14։00՝ մարզական խաղեր

Օրվա աշխատակարգ․ 03․06․2019թ․

09։00 — 09։15՝ առավոտյան ընդհանուր պարապմունք մարմարյա սրահում

09:15 — 09:30` ճամբարային միավորող հարսանեկան ֆլեշմոբ

09։35 — 11։00՝ «Բանգլադեշը 100 սովորողի աչքերով» նախագիծ

10:00 — 12:00` ֆուտբոլային առաջնություն

11։00 — 11։50՝  Մրգային հյութի պատրաստում

11։55 — 12։30՝ բլոգային աշխատանք

12։30 — 13։00՝ ընդմիջում

13։00 — 14։00՝ մարզական պարապմունքներ

Օրվա ամփոփում․ 31․05․2019թ․

Այսօրվա օրը լի էր մարզական տարբեր խաղերով, միջոցառումներով։

Առավոտյան պարապմունքից հետո հավաքվեցինք լսարանում։

Աշխատեցինք ինտերակտիվ խաղերի ստեղծման վրա՝ կատարեցինք թարգմանությունները, հավաքեցինք փաստաթղթերը։ Մեզ մնացել է միայն օնլայն հարթակում համապատասխան ձևաչափի ընտրությունը, տեղադրումը և մեր խաղերը պատրաստ կլինեն։

Պայմանավորվեցինք, որ երեքշաբթի օրվանից աշխատելու ենք մեր բլոգների վրա՝ համապատասխանեցնելով դրանք բլոգներին ներկայացվող պահանջներին։

Ժամը 10։30-ից տղաների ֆուտբոլի առաջնությունն էր․ մեր ջոկատի բոլոր տղաները մասնակցում էին։ Ջոկատի մի մասը գնաց մարզադաշտ՝ առաջնությունը նայելու, մյուսները անվաչմուշկ էին քշում։

Ֆուտբոլից հետո գնացինք պարելու։ Հետո մի քիչ հանգստացանք՝ տարբեր խաղեր խաղալով։

Մեծ դասամիջոցից հետո մարզական պարապմունքների էինք։